Ընդհանուր դրույթները և պայմանները 

 

1Ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում են https://themacrameacademy.com (այսուհետ՝ “մեր”, “մենք”, “մեզ”) վեբկայքից օգտվելու կանոններն ու կարգավորումները, Ձեր իրավունքներն ու պարտավորությունները։ 

2Մենք ենթադրում ենք, որ այցելելով կայք և/կամ գրանցվելով կայքում՝ մեր ծառայություններին ծանոթանալու և դրանցից օգտվելու նպատակով՝ 

  • Դուք լիովին հասկանում և ընդունում եք կայքում ներկայացված ընդհանուր դրույթներն ու պայմանները,
  •  համաձայնվում եք հետևել Կայքում նշված պայմաններին, կարգին և բովանդակությանը

 Եթե չեք ընդունում դրույթներն ու պայմանները, մի շարունակեք օգտվել Macrame Academy by Nanna Christ-ի կայքից և/կամ մեր ծառայություններից։

3 Մեր Կայքում տեղ գտած բովանդակության նկատմամբ հեղինակային իրավունքը պատկանում է մեզ։ 

Խստիվ արգելվում են`

  •  մեր կայք անօրինական մուտքը,
  • մեր կայքում ընդգրկված ամբողջ տեղեկատվության, ծառայությունների և բովանդակության կրկնօրինակումը, պատճենը, վերամշակումը, վերաբաշխումը, վերահրապարակումը, վաճառքը, վարձակալումը, շահագործումը, տվյալների փոխանցումը:

4Մեր կայքից նյութերի մեջբերման դեպքում պարտադիր է  հղում կատարել https://themacrameacademy.com կայքին: Կայքի բովանդակության օգտագործումը հանդիսանում է հեղինակային իրավունքի և մտավոր սեփականության իրավունքի խախտում։ 

5․ https://themacrameacademy.com կայքին են պատկանում Կայքում գտնվող բոլոր նյութերի՝  տեքստերի, կայքի դիզայնի, լոգոների, նկարների, դասընթացների նյութերի, հոդվածների սեփականության իրավունքները: Արգելվում է կայքի վերոհիշյալ բովանդակության չարտոնված օգտագործումը։

6․ Կայքի մեկնաբանությունների մեջ արգելված է վիրավորանք հասցնել կայքին, հեղինակներին և փոխկապակցված անձանց։ Չի թույլատրվում կայքի հետ առնչություն չունեցող կամ գովազդային բնույթի մեկնաբանություններ կամ հաղորդագրություն գրել։

7․ Վճարումներն իրականացվում են հետեւյալ եղանակներով՝ Master, Visa, ArCA քարտերով և Idram վճարային համակարգերով: Բոլոր երկրներում վճարումները կատարվում են ԱՄՆ դոլարով։ Միայն Հայաստանից վճարումները կատարվում են ՀՀ դրամով։

8․ Հետվերադարձ և փոխանակում

Մեր կայքում արված գնումները ենթակա չեն փոխանակման կամ վերադարձի։

Եթե որևէ հարց առաջանա, կարող եք կապ հաստատել մեզ հետ` գրելով info@themacrameacademy.com էլ․ հասցեին։